Նախարարը չի գիտակցում` իր այս պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում. Վահագն Վարագյան
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով նույնպես Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում էր աջակցելու բերման ենթարկված երիտասարդներին, նշեց` ԿԳՄՍ նախարարը չի գիտակցում, թե իր այսպիսի պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում:
Վարագյանի խոսքով Արայիկ Հարությունյանն ի սկզբանե չպետք է նախարար նշանակվեր. «Այդպիսի ցածր ինտելեկտուալ մակարդակով մեկը ի սկզբանե չպետք է նախարար նշանակվեր: Ցանկացած համալսարանական, ովքեր նրան ճանաչում են, չնայած՝ հիմնականում չեն ճանաչում, գիտեն, որ Արայիկ Հարությունյանը չունի այն ռեսուրսները, որ ղեկավարի կրթության և գիտության ոլորտը»,- շեշտեց Վարագյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը 24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Նմանատիպ հոդվածներ
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...