«Իրատես». Սուքիասյանը կվերադարձնի՞ «Բջնի» գործարանը. նոր զարգացումներ են սպասվում
«Իրատես» թերթը գրում է.
Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։
Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական գործընթացներով վերադարձվի իրեն։ Օրվա իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել (խոսքն ամենեւին այն մասին չէ, թե ժամանակին ինչպես է այն տրվել մեկ այլ գործարարի)։
Թերթի տեղեկություններով, արդեն այդ ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան։ Գործարար Ռուբեն Հայրապետյանի բիզնեսները, նախկին գործունեությունն այս օրերին համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են։ Իսկ «Բջնի» գործարանի (ում այս պահին պատկանում է այն) հետ կապված գործարքը, թերեւս, կիզակետում է։
Դատելով Սուքիասյանի ինքնավստահությունից, կարելի է ասել, որ գործարանը կրկին վերադարձվելու է նրան:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...