Արայիկ Հարությունյանը, եթե իր լիազորությունների մեջ լիներ, այսօր առնվազն երիտասարդների հետ հանդիպում պետք է ունենար. Արծվիկ Մինասյան
Երբ երիտասարդները պահանջել են հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և փորձել են ներս մտնել, ոստիկանական սադրանք է եղել, դա է իմ նախնական գնահատականը, որից հետո ուժ է գործադրվել: Այս մասին հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
«Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ պատասխանատու անձինք, ովքեր զբաղեցնում են հանրային պաշտոններ ու նման վերաբերմունք են ցուցաբերում հայ երիտասարդի նկատմամբ: Երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել: Եթե այսօրվա իշխանության այն ժամանակվա նման գործողությունները օրինական էին դիտվում, ինչո՞ւ պետք է հիմա իր ընդդիմախոսների գործողությունները անօրինական լինեն»,- նշեց Մինասյանը:
Խոսելով Արայիկ Հարությունյանի այն հայտարարության մասին, թե մեծ թվով քրեական գործեր կան, Արծվիկ Մինասյանը նշեց. «Իր լիազորությունները չգիտակցող մարդու հայտարարություններ է անում: Մարդ եթե իր լիազորությունների մեջ լիներ, այսօր առնվազն երիտասարդների հետ հանդիպում պետք է ունենար: Արայիկ հարությունյանի հայտարարութունները իրավիճակային են: Այսօրվա գործողություններից հետո նախարար անունը չպետք է տրվի նման վարքագիծ դրսևորող մարդու»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը 24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Նմանատիպ հոդվածներ
Մենք պաշտոնական էինք հանգնված, իրենք ջինսերով, մայկաներով. Հայկ Մարությանը` արաբ ներդրողների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային Հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդաշարում անդրա...
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...