Վրաերթ Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Հավելենք, որ այդ հատվածում հետիոտների համար ստորգետնյա անցում կա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...