Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է
Գլխավոր դատախազությունը տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ մամուլում, սոցցանցերում թոփ թեման սկանդալային նվիրատվություններն են։ Ըստ մամուլի հրապարակումների, ընկերությունները քաղաքապետարանին նվիրել են այս մեքենաներն իրենց շինարարությունների համար թույլտվություններ ստանալու դիմաց։
Ամեն ինչ սկսվեց այ բանից, երբ Դավթաշեն համայնքի ՀՀԿ-ական նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին խնդրեց հարց հնչեցնել՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 Կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։
ԱԺ ընդդիմադիր ուժերի պատգամավորներն ահազանգեցին հնարավոր կոռուպցիայի մասին, հրավիրեցին դատախազության ուշադրությունը հարցի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Քաղաքապետարանի պաշտոնյաները խոշոր գումարներ են պարգևավճար ստացել
Քաղաքապետ Հայկ Մարությանն իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրա...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...