Քաղաքացիները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել ոստիկանություն
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նոյեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին ու հայտնել, որ իրերը տեղափոխելիս նռնակ է գտել, ապա ժամանած ոստիկաններին է ներկայացրել պայթուցիչով նռնակը։
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում արձանագրվել է երկու դեպք։ Նոյեմբերի 26-ին մի երիտասարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարներով և՛ երկփողանի, և՛ մեկփողանի «ԻԺ» տեսակի հրացաններ՝ ընդհանուր 8 հատ, որոնք նախատեսված են 12մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նոյեմբերի 27-ին Մուշի բաժին եկած 39-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնեց նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակներ և ինքնաձիգի 5․45մմ տրամաչափի 90 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք գտել է խորդանոցը մաքրելիս։ Նոյեմբերի 27-ին ապօրինի զենքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։
Ջուջևան գյուղի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ բաժին է բերել հանգուցյալ եղբորը պատկանած երկփողանի հրացանը՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել է քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած դատապարտյալ «Մաուգլիին»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարար...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 70...
ՀՐԱՏԱՊ․ Արցախի բանակում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամա...