ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանն ու պատգամավորը ԱԺ-ում վիճեցին
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին ՀՀ օրենքում» լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի երկարաձգման հարցերը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը քննարկման ժամանակ ասաց, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու, քանի որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:
Ասվածին ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վրդովված ասաց, որ իշխող Քրիստինե Պողոսյանը իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ հենարանը լինելու փոխարեն և սա քաղաքական լուրջ հետևանք է ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...
Ժամանակը կգա և ես կխոսեմ. Արթուր Վանեցյանի հարցազրույցն ամբողջությամբ (տեսանյութ) 168.am
ԱԱԾ նախկին տնօրեն, Հյաաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արդեն նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել Սաթիկ Սեյրանյանի&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...