«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կարծում է` «օրենքով գողերի» պես խելոք մարդիկ չկան աշխարհում։ Ղուկասյանը այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով «օրենքով գողերի» դեմ քրեական պատիժ սահմանող նախագծին։
««Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկա։ Ես հարգում եմ այն մարդկանց, որոնք ճիշտ ապրելակերպ ունեն` քյասիբին տեր են կանգնում։ Հիմա այդ օրենքն ինչ է ասում` այդ բոլոր մարդկանց տանենք բանտերը լցնե՞նք»,–ասաց նա։
Ղուկասյանի խոսքով` օրենքի ընդունումը կարող է առիթ դառնալ, որպեսզի անմեղ մարդիկ կալանավորվեն։ Ըստ նրա` ինքը կողմ է, որ նախ ապացուցեն, որ մարդն ինչ–որ հանցանք է կատարել և նոր միայն կալանավորեն։
Նա վստահեցրեց, որ Գյումրու քաղաքապետ եղած տարիներին (2000-2012) Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն է եղել, քանի որ մարդիկ հարգել են իրեն։
«Ես վերջին 10 տարիներին «օրենքով գողերից» որևէ մեկին չեմ էլ տեսել, չնայած գործի բերումով որևէ առնչություն չեմ ունեցել նրանց հետ։ Իմ օրոք եթե ջահելներն իրար հետ խնդիր են ունեցել, ասել եմ` ներեք իրար ու անցել–գնացել է»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու և պահպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...