Մենք մոնտաժող չունեինք․ ԵՊՀ մամուլի խոսնակը՝ հեղափոխությունը չլուսաբանելու մասին
ԵՊՀ Բանասիրության և Պատմության ֆակուլտետի ուսանողներն արդեն մի քանի օր է, ինչ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և դասադուլ են իրականացնում: Ուսանողների տվյալ ակցիան ԵՊՀ Ֆեյսբուքյան էջում լուսաբանվել է, ինչը բավականին բուռն արձագանք է ստացել մեկնաբանություններում:
Շատերը մեկնաբանություններում գրել են, թե թավշյա հեղափոխության օրերի ակցիաներին, որին մասնակցում էր գրեթե ուսանողների 80 տոկոսը, ԵՊՀ էջում չէր լուսաբանվում և սա ուղղորդված քայլ են համարում:
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ է համարում ակցիաները լուսաբանելը.«Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք լուսաբանել այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են ԵՊՀ-ի տարածքում»:
Անդրադառնալով հեղափոխության չլուսաբանելու մասին մեկնաբանություններին, Էմին-Տերյանը նշեց.«Մենք միշտ լուսաբանել ենք: Ես նոր էի աշխատանքի անցել այդ ժամանակ և մենք մոնտաժող չունեինք, այդ պատճառով տեսանյութեր չէինք հրապարակում: Սակայն մենք անդրադարձել ենք: Ես աշխատանքի եմ ընդունվել մարտի մեկին և փորձել եմ իմ աշխատանքային սկզբունքները կիրառել: Սկզբում դա մեծ դիմադրության էր արժանանում, բայց հետո բոլորը հասկացան, որ ճիշտ աշխատելաձևը սա է: Համալսարանը պետք է տեղեկացնի, թե ինչ է կատարվում համալսարանում»:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...
Արսեն Բաբանյանը դուրս եկավ կալանավայրից. ՔԿՀ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին Auroranews.am-ին տեղեկացրեց ՀՀ Ք...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...