Հրապարակվել է Զանգեզուրի կոմբինատի իրական բաժնետերերի ցանկը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հաշվի առնելով, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ կրկին անդրադարձ են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետիրական կառուցվածքին և կազմին՝ միայն իրենց (կամ հնարավոր պատվիրատուներին) հայտնի տրամաբանությամբ և շարժառիթներով հանգելով մտացածին, իրականության հետ որևէ աղերս չունեցող հետևությունների, Ընկերության Խորհուրդը և տնօրինությունը պաշտոնապես հայտարարում են.
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկության և հրապարակայնության քաղաքականությանը, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով սահմանված ժամկետից շուտ և դրա պահանջներից առավել, դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին հրապարակել է իր բաժնետիրական կառուցվածքը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից։ Այս տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am և «ԶՊՄԿ» ՓԲԸ www.zcmc.am կայքերում։
Ճշմարիտ տեղեկատվություն որոնողների համար ևս մեկ անգամ հրապարակում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետերերի իրական կառուցվածքը։
Իսկ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության անվան և հեղինակության հաշվին, սեփական անձի կամ լրատվամիջոցի նկատմամբ ժամանակավոր հետաքրքրություն առաջացնելու մոլուցքով տարված անձանց հորդորում ենք իրենց երևակայությանը հագուրդ տալուն զուգահեռ հիշել այլ անձանց օրենքով պաշտպանվող և պետության կողմից երաշխավորված իրավունքների ու ազատությունների դեմ ոտնձգելու անթույլատրելիության և օրենքով նախատեսված պատասխանատվության մասին»։

Նմանատիպ հոդվածներ
Շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել․ Ալեն Սիմոնյանը՝ հանրապետականներին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկ...
«Ցանկանում էր Տուն գնալ»․ մահացել է Հակոբ Արշակյանի հայրը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ ձեզ մի փոք...
«Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն չպետք է․ վարչապետ
Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր , մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Այս մասի...
Հայաստանը նոր Су-30СМ կործանիչներ ձեռք կբերի․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այ...