Ցեղասպանությունը չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար. Սերժ Թանկյան
System of a Down ամերիկահայ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։
Նա մասնավորապես գրել է․
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների:
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:
Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն:
Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաեւ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձեւը հաջորդն է»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ «Ողջունում եմ Միացյ...
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն
Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակու...