«Հրապարակ». Արցախի հարցում եվրապառլամենտում տհաճ անակնկալներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնք շահեկան չեն մեզ համար։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հարցով նոր զեկուցող է նշանակել՝ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուին, որն Իլհամ Ալիևի ամենամտերիմ մարդկանցից էր ժամանակին և «Նաբուկո» գազատարի լոբբիստներից։
Նախագծի տապալումից հետո սերն Ալիևի հանդեպ թերևս նվազել է, բայց կապերը պահպանվել են։ Եվրոպական խորհրդարանի հիմնական զեկուցողներն առնվազն տարին մեկ քաղաքական գնահատականներ են ներկայացնում։ Ղարաբաղի հարցում իր բացասական դիրքորոշմամբ հայտնի զեկուցողի պարագայում մեզ առաջիկա 5 տարում տհաճ անակնկալներ են սպասվում եվրապառլամենտի զեկույցներում։
Պատճառը ՀՀ իշխանությունների անգործությունն է։ Պարզվում է՝ մայիսից հետո ձևավորված Եվրոպական խորհրդարանի հետ ՀՀ ԱԺ-ն ոչ մի պաշտոնական հարաբերություն չի հաստատել՝ աշխատանք չի տարվել, այցեր չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԺ-ն չեն փորձել կանխել Բասեսկուի նշանակումը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց. Արա Բաբլոյանն էլ ներգրավվել է որպես կասկածյալ. պաշտոնական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վ...