ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախաքննության մարմինը շարունակում է մարդուն զրկել ազատությունից` առանց հանցակազմի և որևէ հիմնավորված փաստի.168.am
168.am-ը գրում է. «Մեր նախկին հրապարակումներից մեկում՝ «Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում», անդրադարձել էինք Սմբատ Ավդալյանի և Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործին, որում պաշտպանական կողմը պնդում էր, որ իրենց` ինքնապաշտպանության իրավունքը չի ապահովվում, և առերեսում կազմակերպելու միջնորդությունները մերժվում են։
Շուրջ մեկ ամիս Սմբատ Ավդալյանին կալանքի տակ պահելուց և Վահրամ Հակոբյանին հետախուզման մեջ պահելուց հետո, նշված հրապարակումից մի քանի օր անց նախաքննության մարմինը, այնուամենայնիվ, կազմակերպել է առերեսում Սմբատ Ավդալյանի և մեղադրող կողմի եղբայրների հետ, որով մեղադրող կողմի պնդումները չեն ապացուցվել»։
Լրատվականի տեղեկություններով՝ վերջերս նաև առերեսում է իրականացվել Սմբատ Ավդալյանի և մեղադրող կողմի` Վաղինակ Ղազարյանի միջև, որով նույնպես այն միակ հիմքը, ինչի հիման վրա Սմբատ Ավդալյանը կալանքի տակ է պահվում, իսկ Վահրամ Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ, չի ապացուցվել։ Ավելին, մեր տեղեկություններով, մեղադրող կողմն առերեսման ժամանակ վրդովվել է, և պատռելով իր ցուցմունքը՝ ասել է, որ այդ ամբողջն «իր երևակայության արդյունքն է եղել»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ննայած այն բանին, որ գործի հիմքում ընկած միակ ցուցմունքը հերքվել է՝ հանցակազմ չկա, նախաքննության մարմինը շարունակում է Սմբատ Ավդալյանին պահել կալանքի տակ, իսկ Վահրամ Հակոբյանին` հետախուզման մեջ։
Ի՞նչ է ստացվում. Նախ՝ նախաքննության մարմինը առերեսում չէր իրականացնում, այսպիսով խախտելով պաշտպանական կողմի` ինքնապաշտպանության գործողություններ իրականացնելու իրավունքը, և այժմ էլ, այն բանից հետո, երբ գործով բոլոր վկաների, առավել ևս, մեղադրող կողմի հետ առերեսման արդյունքում միակ ենթադրյալ հիմքը հօդս է ցնդել, Սմբատ Ավդալյանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ անվանի սպորտսմեն Վահրամ Հակոբյանը` հետախուզման մեջ։
Այս հարցերի շուրջ զրուցել են նաև պաշտպանական կողմի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ` իր մասնագիտական կարծիքն իմանալու նպատակով:
Մանրամասներն՝ այստեղ
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել». Նիկոլ Փաշինյան
Արագածոտնում անցկացվող համաժողովի ժամանակ գործարարներից մեկը վարչապետին բողոքեց, որ խաղող մշակողները փակում են ճան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամփոփում եմ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամփոփում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի...
Երևանն իր ճարտարապետությամբ կանխորոշել է մեր ժողովրդի ապագայի մտածողությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սա տոն է, որը շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է, որովհետև Երև...