«Հրապարակ». Աննա Հակոբյանի ոճաբան-օգնականին ազատել են աշխատնքից
«Հրապարակ» թերթը գրում է.
Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։ Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն էլ մամուլում քննարկման առիթ էր դառնում։
Ու որպեսզի վարսավիր Սոֆյայի՝ պաշտոնական այցերին մեկնելն օրենքով հիմնավորված լիներ, ֆորմալ նշանակեցին վարչապետի «օգնական»՝ դրանով լեգիտիմացնելով վարչապետի վոյաժներին նրա մասնակցությունը։ Օրերս տեղեկացանք, որ Սոֆյային ազատել են աշխատանքից, ընդ որում՝ բավականին անակնկալ եւ կոշտ ձեւով։
Թերթին ասացին, որ դժգոհ են եղել նրա աշխատանքից, համարել են, որ նա է մեղավոր, որ վարչապետի տիկնոջ հագուկապն ու ոճը պարբերաբար քննարկման առարկա են դառնում, և նրան նոր ոճաբանով են փոխարինել։
Թեպետ մեկ այլ աղբյուր էլ պնդեց, որ Սոֆյան ինքնակամ է դուրս եկել՝ որոշել է իր սեփական «սալոնը» բացել։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...