Forbes-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել
Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին:
Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին:
Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, տերևների գունառատությունը և անընդհատ փոփոխվող տեսարանները:
Խոսելով Հայաստանի հյուրատների մասին` լրագրողը հիշատակում է հայերի հյուրասիրությունն ու տնական օղին: Լրագրողը նշում է, որ այդ հյուրատներում զբոսաշրջիկը կարող է իրեն զգալ հայկական իրականության մի մաս և պատկերացնել, թե ինչպիսին է հայերի առօրյան:
Խոսելով սննդի մասին` Forbes -ը գրում է, որ հայկական խոհանոցը աշխարհի ամենահամեղներից մեկն է՝ լավաշ, պանիրներ, տնական տոլմա, թարմ բանջարեղեն:
Լրագրողն ասում է, որ հայկական համեղ տոլման ճաշակելուց հետո հայերն անպայման կառաջարկեն ձմերուկ և սուրճ, փախլավա, որն ուտելիս ցանկանում ես լպստել մատներդ:
Հոդվածի վերջում հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ վերցնել հարմար կոշիկներ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է և ամեն անկյունում իրենց կարող են եղանակային անակնկալներ սպասել, հատկապես աշնանը:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...