ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Կալիֆոռնիայում. կրակը ոչնչացրել է տասնյակ տներ
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում երրորդ օրն է՝ զգուշացնում են ծայրահեղ հրդեհավտանգ վիճակի մասին, քամին ժամում 110 կիլոմետր ժամ արագություն ունի, եւ շատ ցածր է խոնավությունը։ Էլեկտրալարերի կտրվելու պատճառով, որոնք կարող են հանգեցնել հրդեհումների, էներգետիկական ընկերությունները դիմել են աննախադեպ միջոցների՝ էլեկտրամատակարարումից անջատվել են հարյուր հազարավոր տներ։ Բայց հրդեհներից խուսափել չի հաջողվել, տեղեկացնում է NEWSru.com-ը։
Օջախները բռնկվել են շատ շրջաններում։ Կրակը մոտենում է բնակավայրերին, իրականացվում է բնակչության տարհանում։ Ամենաբարդ վիճակը Հարավային Կալիֆոռնիայում է։ Կալիմեսա քաղաքում (Ռիվերսայդ օկրուգ) այրվել է առնվազն 76 շարժական տուն։
Հրշեջները պայքարում են կրակի դեմ ցամաքից եւ օդից, գործի են դրվել 6 ինքնաթիռ եւ 8 ուղղաթիռ, տեղեկացնում է Stormnews-ը՝ հղում կատարելով CBS Los Angeles հեռուստաալիքին։
Հրդեհը սպառնում է նաեւ Սիլմար քաղաքին (Լոս Անջելեսի արվարձան)։ Այստեղ նույնպես բնակիչները տարհանվել են։ Առայժմ տուժածներ չկան։
Հյուսիսային Կալիֆոռնիայում հրշեջները կրակի դեմ պայքարում են Մորագա քաղաքի մոտ Կոնտրա Կոստա օկրուգում։ Վտանգավոր գոտում է հայտնվել 140 տուն։
PowerOutage.us-ի տվյալներով՝ նահանգում առանց էլեկտրամատակարարման են մնում 256 հազար տներ։ Էլեկտրաէներգիայի անջատումը լուրջ դժվարություններ է ստեղծում բնակիչների առօրյայում։ Տներում չեն կարողանում օգտվել էլեկտրասարքերից (սառնարան, սալիկ, համակարգիչ, հեռուստացույց, սմարթֆոնների լիցքավորում եւ այլն), չեն գործում վերելակները։ Հոսանքազրկված խանութներում հնարավոր չէ գնել մթերքներ, որոնք սառեցման կարիք ունեն։ Չեղարկվել են պարապմունքները դպրոցներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...