ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի բնակարաններից մեկից գողացել են 110 մլն դրամի գումար և ոսկե զարդեր
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի բնակարաններից մեկը և պահարանի վերնամասից գաղտնի հափշտակել ճամպրուկ, որում եղել են գումար և ոսկե զարդեր՝ ընդհանուր առմամբ պատճառելով 110.906.405 ՀՀ դրամ գումարի վնաս:
Դեպքի առթիվ 03.07.2019-ին ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
+18. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի հիմնադրած բնակավայրում ողջ գիշեր սպանդ Է իրականացվել
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակումներ է ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
«15 հոգով դուռը ջարդել են, Ռուսաստանի քաղաքացիներին շպրտել դուրս». Դոն Պիպոյի «օբյեկտում» լարված իրավիճակ է (տեսանյութ) Hraparak.am
Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանից գողացված 1 միլիոն դոլարի միջադեպով նոր զարգացումներ են տեղի ունեցել, գլխավ...