Սևանցի եռամարտիկը 23 տոննա կշռող վագոնը միջնամատով տեղից պոկեց. Գինեսի գրքի ռեկորդ սահմանեց
Սեւանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող Վարազդատ Հակոբյանը Սեւան քաղաքում սահմանեց Գինեսի գրքի գրանցմանն արժանի ռեկորդ՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա ծանրություն կշռող վագոնը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ռեկորդի գրանցմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ եւ անհատ քաղաքացիներ: Վարազդատ Հակոբյանը 23 տոննա կշռող վագոնը միջնամատով տեղից պոկեց Սեւանի երկաթուղային կայարանում, առաջին իսկ մոտեցումից՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին: Նրան առաջինը շնորհավորեց Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ով միաժամանակ գրանցեց ռեկորդը:
«Մինչ այժմ Գեղարքունիքի մարզը տվել էր երկու նման ռեկորդակիրներ, ովքեր գոտկատեղով ու ճկույթով տեղից գնացքներ են պոկել, իսկ այժմ նրանց՝ Խաչիկ Թումեյանին ու Յուրի Սաքունցին միանում է նաեւ Վարազդատ Հակոբյանը, ով ռեկորդ է սահմանում միջնամատով: Ձեր մարզը հպարտանալու տեղ ունի»,-նշեց Վարդան Թովմասյանը: Ռեկորդակրին ողջունեց ու շնորհավորեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Առաջին անգամ չէ, որ մեր մարզիկները ցույց են տալիս իրենց դյուցազնական ուժը, ու հավատացած եմ, որ առաջիկայում եւս ունենալու ենք նոր ձեռքբերումներ մարզական ոլորտում: Շնորհավորում եմ բոլորիս այս ռեկորդի կապակցությամբ ու հավատում, որ մեր շնորհալի Վարազդատը դեռ շատ հաղթանակներ կգրանցի ու երկար ժամանակ բարձ կպահի մեր մարզի պատիվը»,-նշեց Գնել Սանոսյանը:
ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շնորհակալագրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Սեւանի տեղամասի պետ Արտյոմ Սարգսյանին՝ Վարազդատ Հակոբյանի մարզական հաջողությանը նպաստելու եւ աջակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...