Հասարակություն

Պետությունը «Գոլդեն Փելես» հյուրանոցը կա՛մ կհանձնի հավատարմագրային կառավարման, կա՛մ կվաճառի

WRed
Պետությունը «Գոլդեն Փելես» հյուրանոցը կա՛մ կհանձնի հավատարմագրային կառավարման, կա՛մ կվաճառի

Մտադրություն կա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել, կարճ ժամանակում կամ լավագույն առաջարկով հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել:

 

այս մասին ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:  

 

«Առայժմ թեև որոշումը կայացվել է, դեռևս հանձնման և ընդունման աշխատանքները չեն ավարտվել: Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ այն հանվելու է աճուրդի»,- ասել է Բաբայանը:

 

Նա վստահեցրեց՝ հենց այնպես չեն պահելու այդ կառույցը, կարճ ժամանակում մտադրություն ունեն կամ հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել: Բաբայանը հույս հայտնեց, որ դա կլինի մինչև Նոր տարի:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250