«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում. նախկին փոխնախարարի անդրադարձը
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում:
«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է ՛՛տրամադրված՛՛ նյութերի desk study: Ավելին չեն համադրվել և համեմատվել ՇՄԱԳ-ի փաստաթղթում նկարագրված բնական աղետների ռիսկերը ԱԻՆ-ի համապատասխան տեղեկատվական հենքի հետ:Մասնավորապես ELARD ընկերությանը կողմից ներկայացված փաստաթղթի 3.4.5 բաժնում նշվում է, որ միայն սեյսմիկ վտանգի ռիսկն է բարձր, իսկ հեղեղման (ջրավազանների, գետերի, և ջրատարների մակարդակի բարձրացման հետևանքով տեղանքի ջրով ծածկվելը) ռիսկը չափազանց ցածր է:
Բայց փոխարենը սելավների (հանրամատչելի բացատրություն – հիմնականում հորդառատ անձրևների պատճառով ձևավորված ցեխաջրերի սրընթաց շարժում) մասին որևէ նշում չկա, այն դեպքում, երբ ԱԻՆ-ի կողմից կիրառվող քարտեզագրական նյութերի համաձայն այդ տարածքում առկա է այդ վտանգը (նկար -1, կարմի գույնով շրջանակ): Միգուցե բացթողո՞ւմ է կամ իզոլացված կառավարման հետևա՞նք»,- գրում է Ղազարյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը նաև որոշ քարտեզներ ու պատկերներ է հրապարակել:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Շատ քիչ էր էդ 8 միլիոնը. Սամվել Բալասանյանը` Գյումրու օրվա ծախսերի մասին
Գյումրու Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար շատ քիչ է 8 միլիոն դրամը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողներ...