ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ցույց․ «Սանիթեք»-ի ավտոպարկի մոտ ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում էին․ Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Շենգավիթ համայնքի Շիրակի 3-րդ նրբանցքի բնակիչների բողոքը, որոնք բնակվում են «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա: Նրանք դժգոհում են, որ ամռան շոգին զրկված են պատուհան բացելու հնարավորությունից, քանի որ գարշահոտությունը լցվում է բնակարանները:
«Կրկին երևանցու մասին, որ ապրում է գարշահոտության մեջ: Շիրակի 3-րդ նրբանցքի բնակիչներն են, որ բնակվում են «Սանիթեք» ընկերության ավտոպարկից ընդամենը 5 մետր հեռավորության վրա և այլևս անտանելի ու անհնար են համարում այս կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը։
Ամռանը զրկված են պատուհան բացելու հնարավորությունից, սիրելի հայրենակից, պատկերացնում եք, գարշահոտությունը լցվում է բնակարաններ պատուհաններից, մինչդեռ պատկան մարմիններն ուղղակի բացառիկ ու աննախադեպ անգործություն են ցուցաբերում»,- գրել է Աղեկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարը թող աշխատի, մենք պատերազմող երկիր ենք, բյուջե փող պիտի մտնի. գորայքցիները՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը Ջերմուկ կատարած այցի շրջանակում շրջում է նաև հարակից համայնքներով։ Նա այս պահին Գորայքում է...
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում․ Վայոց ձորի նախկին մարզպետը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ ընտրվելու օրվանից Ամուլս...
ՈՒՂԻՂ․ Մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում․ ջերմուկցիները վանկարկում են «Փաշինյան, հեռացիր»
Ջերմուկում մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են բողոքի ակցիա են իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:Ջերմուկ...
Կովկասյան պար Մարիա Զախարովայի կատարմամբ
ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարում:«Մարիա Զախա...