ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած տղամարդը բերման է ենթարկվել
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում ընդունվեց, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։
Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Միխեիլ Սաակաշվիլիի պարը համացանցի հիթ․ «Դե, ասեք, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չէ»
Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարը շարունակում է դիտվել համացան...
ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է․ Արթուր Վանեցյան (տեսանյութ) factor.am
Հեղափոխությունից առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական ք...
Սպարապետի օր՝ նվիրված Մխիթար Սպարապետին. Փաշինյանը նոր «լայֆ» է արել, որտեղ նախարարները պարում են Խնձորեսկի կամրջի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լայֆ» է մտել Խնձորեսկի կամրջի վրայից: Կամրջի վրա նրա հետ են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պա...
Համայնքների ջրամատակարարում, ճանապարհաշինություն, լուսավորություն, մանկապարտեզների և մշակույթի տների կառուցում է սպասվում
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում:Սուբվենցիոն ծրագրերի առանձնահա...