ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլյան կոնվենցիայի 3 հիմնական վտանգները
Փաստաբանների պալատի նախագահ, «Ո'չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Ստամբուլյան կոնվենցիան, ասաց, որ կոնվենցիան ընդունելուց հետո Հայաստանն այլ երկրների ԼԳԲՏ անձանց կարող է տրամադրել փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով․
«Կոնվենցիայի 69-րդ հոդվածը նշում է, որ կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից, և որ այդ հիմքերից մեկի կամ մի քանիսի պատճառով հետապնդման երկյուղի առկայությունը հաստատելու դեպքում դիմումատուներին տրվի փախստականի կարգավիճակ։ Այս հոդվածին վերաբերող բացատրական զեկույցի 313-րդ կետը սահմանում է՝ կողմերը ցանկության դեպքում կարող են նշված մեկնաբանությունը տարածել գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների նկատմամբ, ովքեր նույնպես հանդիսանում են գենդերային դերակատարության հիմքով հետապնդման զոհ։ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուց հետո մեր երկրում այլ երկրների ԼԳԲՏ անձանց կարող է տրամադրվել փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով։ ԶԼՄ հրապարակումներից պարզ է դարձել, որ որոշ ԼԳԲՏ անձինք՝ իրենց երկրներում խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, ձգտում են Հայաստան»։
Զոհրաբյանը կոնվենցիայի 3 հիմնական վտանգ առանձնացրեց:
Մանրամասն՝ Hraparak.am-ի տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
ՈՒՂԻՂ. Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. Tert.am
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօ...
Վարդավառի միջոցառումը Գյումրիում՝ հայտնիների մասնակցությամբ
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները: Վերջին օր...