«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլևս չէին թաքցնում և անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության շրջանում մեր ճանապարհներն աղերսվում են, էդքանով շփվում ենք, որևէ խնդիր չկա»։
Պարզապես վերջին «փոխհրաձգությունից» հետո բավականին լարվել էին հարաբերությունները, արդեն հաշտվե՞լ եք։
«Հիմա աշխատանքային, բնականոն հունի մեջ եմ ես Կոտայքում վերջապես, սուբվենցիաներով եմ զբաղված»,- հարցը շրջանցեց մարզպետ Պետրոսյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...