200 հազար դրամ տուգանք Արարատ Զուրաբյանի նկատմամբ. Hetq
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանի նկատմամբ հուլիսի 23-ին կիրառել է վարչական տույժ՝ տուգանելով 200 հազար դրամի չափով: Այս մասին հայտնում է hetq.am-ը։
Նախկին պատգամավորը էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2019թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Այդ փաստով էթիկայի հանձաժողովը վարույթ էր հարուցել եւ մայիսի 30-ին կիրառել էր վարչական տույժ՝ նախազգուշացում: Այդ որոշումը Զուրաբյանին հանձնված համարելուց հետո 30-օրյա ժամկետում նախկին պաշտոնյան հանձնաժողովին չի ներկայացրել պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Դրանից հետո արդեն կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք:
Արարատ Զուրաբյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Նշենք, որ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու դեպքում վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։
Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը: Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...