«Հո խոլեռա չե՞նք ընկնելու». երևանցիները՝ աղբի խնդրի մասին

Էլիզա Առաքելյանն է ֆեյսբուքի իր էջում գրել.

 

Վեր կացեք, մի բան անենք էս աղբի հարցը գնանք «Սանիթեք»-ի հետ լուծենք, ի վերջո հասկանանք էդ մարդկանց ուզածն ի՞նչ է: Հո խոլեռա չե՞նք ընկնելու»: 
 

 

Աղբի խնդիրն արդեն դարձել է օրհասական: Երևանցիները ֆեյսբուքի իրենց էջերում գրառումներ են անում, ներկայացնենք եւս մի քանիսը.

 

«Այս տեսակ խայտառակ վիճակ չէր եղել անգամ մինչև «Սանիթեք»-ի հայտնվելը: Այն պնդումները, թե մարդիկ են կեղտոտում, չի համապատասխանում իրականությանը, մարդիկ ամեն կերպ փորձում են աղբը թափել այնպես, որ գոնե այդ աղբի բուրգերի վրա լինի ու էլ ավելի մեծ տարախքներ չգրավեն աղբի կույտերը: 

 

Մենք վճարում ենք, որի համար ստանում ենք կտրոն, սակայն ինչու՞ պետք է նման իրավիճակում հայտնվենք: Այն խոսակցությունները, որ սա «սաբոտաժ» է, ուղակի արդարացում է իրենց անգործության: 

 

Ուղակի հեշտ է մեղադրել, ամբիոններից խոսել, բարիկադների այն կողմ կանգնել, Ֆեյբուքներում ուղիղ եթերներում քննադատել քան՝ աշխատել: 
Հոգնել ենք արդեն: Հերիք է: