Փոփոխություներ` ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիա ծառայության մասով
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են փոփոխություններ:
Նախկինում հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար` բացառությամբ սոցիալական խմբերի շահառուների, այն իրականացվում էր համավճարային սկզբունքով:
Այժմ արդեն ողջ բնակչության համար` անկախ պացիենտի սոցիալական կարգավիճակից, ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար:
Իսկ նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով) բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը մինչև 7 տարեկանից ընդլայնվել է` հասցնելով մինչև 18տ.։ 2019թ. փետրվարից այս սարքով անվճար կարող էին բուժվել նաև 30.01 և ավելի անապահովության բալ ունեցող նպաստառու ընտանիքի անդամները և 6 այլ խմբերի քաղաքացիներ»։
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...