Ադրբեջանում հայրենասիրական ամառային ճամբար է բացվել. Կարեն Հովհաննիսյան
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը երկրում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետական մակարդակով ոչ միայն խրախուսում , այլ լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում :
Մի քանի օր առաջ երկրով մեկ մեկնարկել է 18-25 տարեկանների բանակումը, որը ռազմահայրենասիրական մոտիվներով էր: Ահա, այսօր արդեն ազդարարվել է «Պատանի հեյդարներ» ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը:
Այն 10-16 տարեկան երեխաների համար է, որոնք ճամբարն անցկացնելու են բացառապես զինվորական կարգ ու կանոնով:
Հատկանշական է, որ մինչ ճամբար մեկնելը, երեխաների մոտ ելույթով հանդես է եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչության անձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական պատրաստության և դաստիարակաության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը:
Նա իր խոսքով բացահայտ հակահայ և հայտյաց քարոզչություն է իրականացրել:
Մասնավորապես նշել է, որ «հաջորդ ռազմահայերնասիրական ճամբարը լինելու է թշնամու կողմից օկուպացված հայրենիքի լեռներում» : Նա նաև խորհուրդ է տվել երկրի բոլոր գործարարներին ստեղծել ռազմահայրենասիրական ճամբարներ իրենց աշխատողների երեխաների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...