Քաղաքականություն

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը խնդրահարույց է. ՀՀ ԱԺ պատգամավոր

WRed
Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը խնդրահարույց է. ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը, իմ կարծիքով իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում: Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ  այս մասին ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

 

«Եթե ՀՀ  քաղաքացին  Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները  որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել և  բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես  առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է  ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել  և  պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝  այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է: Քաղաքական  առումով մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարևորությունը: ԱՀ-ի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը, և այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք և ավելի կարևոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»,- նշել է Վ. Վարդանյանը:

 

Շարունակելով միտքը քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետք է կարևորվի Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը:Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ և ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ,  որոնք որևիցե եղանակով չեն ընդգծում  ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250