Իշխանությունն ուզում էր ՍԴ-ի հարցն արագ լուծել, բայց տակտիկան փոխել է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում էին Սահմանադրական դատարանի խնդիրն արագ լուծել, ինչպես լուծեցին ԲԴԽ-ի խնդիրը` ցույցերի, ճնշման, հրաժարականների միջոցով, բայց քանի որ իրավաբանների համքարությունը, հանրության մի մասը դիմադրություն ցույց տվեցին եւ հասկացրին, որ ՍԴ-ի դեմ նույն գործընթացը կարող է գնահատվել որպես իշխանության յուրացման փորձ, բացի այդ` Սահմանադրության 213-րդ հոդվածը թույլ չի տալիս, իշխանությունները փոխեցին տակտիկան՝ փորձելով գտնել այլ կարգավորում։

 

Օրեր առաջ Արցախում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրինք` ի՞նչ եղավ անցումային արդարադատության մասին օրենքը, պատրա՞ստ է։ «Ոչ, հայեցակարգ ենք մշակում այդ առնչությամբ»:

 

Իրավաբանները զարմացած են, որ չեք ուզում այդ օրենքների նախագծերն ուղարկել Վենետիկ` փորձաքննության, որովհետեւ մտավախություն ունեք, որ բացասական կարծիք կլսեք։ «Նախագծերը դեռ չկան, սակայն որտեղ անհրաժեշտ լինի, ուղարկելու ենք»: Բայց վեթինգի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Մակունցն ասել էր, որ նախագիծը պատրաստ է։ «Վեթինգի օրենքի նախագիծ այս պահին չկա, ըստ ամենայնի, հարցն այլ իրավակարգավորումներով կլուծվի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն