ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումն, իհարկե, ունի նաև բացառիկ պատմական նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի առաջ բոլորիս հավասարության հիմնական երաշխավորներից մեկն է:
1995 թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005 և 2015 թվականներին փոփոխված ՀՀ Սահմանադրությունը պետք է ամուր հիմք հանդիսանա մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս օրվա առթիվ՝ հույս եմ հայտնում, որ միասնական ջանքերով մենք կարող ենք կերտել այնպիսիպետություն, որտեղ ապահովված կլինեն Սահմանադրությամբ ամրագրված մարդկանց հիմնարար ազատություններն ու իրավունքները:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...
Օսիպյանը ՃՈ-ում հատուկ նիստ է հրավիրել. հնարավոր են պաշտոնանկություններ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկա...