Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա. Նարեկ Բաբայան
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դեռևս պատկանում է Ավետիսյանների ընտանիքին, բայց շրջանառվում է կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի որպես նվեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ գույքը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա, գրում է Հետք-ը:
Հյուրանոցն այս պահին չի գործում: Բաբայանի պարզաբանմամբ` քանի որ դրա սեփականատերը Ավետիսյաններն են, նրանք են որոշել՝ ինչպես վարվել դրա հետ:
Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Այն բանից հետո, երբ ԱԱԾ-ում փողերի լվացման հոդվածով քրեական գործ էր հարուցվել հյուրանոցի կառուցման ֆինանսավորման օրինականությունը ստուգելու համար, Ավետիսյանները դիմել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հյուրանոցը պետությանը նվիրելու պատրաստակամություն հայտնելով, բայց իրավապահ մարմինները նվիրատվության վերաբերյալ դիրքորոշում չէին հայտնել:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ ասել է, որ հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը: Իսկ հյուրանոցի սեփականատերերն, ըստ Վանեցյանի, Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանն ու վերջինիս մայրն են:
Տեսանյութըՙ Hetq.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...