ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակումից. Tert.am
Tert.am-ը ներկայացնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա հարձակման կադրերը։ Հարձակումը տեղի էր ունեցել 2018թ. օգոստոսի 28–ին:
Հարձակման բուն գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ, Մկրտումյաններն ունեն տուժողի կարգավիճակ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի, այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը ներկայացրեց բողոքը, նա նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Մկրտումյանի գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տրվի, սակայն միջնորդությունը մերժվել էր, Արման Արզումանյանը բողոքարկել է դատարան:
Ըստ պաշտպանի՝ Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ Գոռ Մկրտումյանը սկզբում իր մոտ գտնվող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակում է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, և այդ ընթացքում Արման Մկրտումյանը ինչ-որ առարկայով հարվածներ է հասցնում Ռիժենկոյի մարմնի տարբեր մասերին: Տեսանյութից երևում է, որ ինքնաձիգն արդեն գտնվում է Գոռ Մկրտումյանի ձեռքում և դրանով հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյին: Ըստ պաշտպանի՝ այդ պահին զինված հարձակումն արդեն դադարած է եղել:
«Վայրկյաններ անց Արման Մկրտումյանը ատրճանակի բռնակով մի քանի հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյի գլխի շրջանում, տեսանյութից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն, այսինքն՝ վերջինիս կողմից բռնությունը կամ դիմադրությունը դադարել է, նա արդեն պաշտպանվում է»,-նկարագրել է պաշտպանը:
Պաշտպանի խոսքով՝ Հովհաննես Ռիժենկոն գրեթե ուշաթափ է եղել, չի կարողացել կառավարել մարմինը՝ կոորդինացիան կորցրել և տեսողությունը մթագնել է՝ հաշվի առնելով, որ դեմքին կրակել են գազային ատրճանակով:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...