Ոստիկանության Դավթաշենի և Մաշտոցի ծառայողները, ի պաշտպանություն ոստիկան Ա. Խաչատրյանի, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել. Հայկ Ստեփանյան
Ոստիկանության Դավթաշենի և Մաշտոցի ոստիկաններն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել և միանալու եմ մեր ակցիային ՝ի պաշտպանություն ոստիկան Անդրանիկ Խաչատրյանի, որի խափանման միջոցը չեն փոխել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերով հայտարարեց ոստիկանին սատարողներից Հայկ Ստեփանյանը:
«Փաստացի ստացվում է, որ երկու բաժին զեկուցագիր է ներկայացրել, աշխատանքից ազատվում է՝ սատարելով մեր ընկերոջը՝ Անդրանիկին»,- ասաց նա: Նրա խոսքով՝ նման իրավիճակ դատարանների պատճառով է ստեղծվել, դատարանները դեռ այնպիսին չեն, ինչպիսին իրենք են ցանկանում տեսնել:
«Կրկին ու կրկին քաղաքական որոշումներ են կայացնում՝ չնայելով գործի էությանը: Ոստիկաններն, ի բողոք դրան, դիմումներ են ներկայացրել, և նաև նրանք, ովքեր այլևս չեն աշխատում, դիմումները ներկայացրել են նախկինում, միանալու են մեր ակցիային»,- ասաց նա:
Նա նաև դիմեց ոստիկաններին՝ նշելով, որ իրենք փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, որ ոստիկանական համակարգում աշխատելով իմանան, որ եթե ինչ-որ մեկին բերման ենթարկեն, հետո իրենց որպես վճիռ՝ խոշտանգման 12 տարի դատարանը չնշանակի:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք «Ազատություն Անդրանիկին», «Անդրանիկը ես եմ» վանկարկումներով պահանջում էին ազատ արձակել օրերս կալանավորված ոստիկան Անդրանիկ Խաչատրյանին։
Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են ազատել Անդրանիկ Խաչատրյանին և պնդում են, որ նա պաշտոնական լիազորությունները չի չարաշահել, այլ կատարել է հրաման:
Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին: Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու: Երկու ոստիկանի մեղադրանք էր առաջադրվել և դատարան միջնորդություն ներկայացվել նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ: Դատարանը Անդրանիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օ, այնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան
«Կարծում եմ՝ դուք տեսել եք, որ ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...