Հասարակություն
Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
WRed
Մոսկվայի Բասմանյան դատարանը այսօր քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կլինեն՝ զրկված լինելով որոշակի գործողությունների իրավունքից:
Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, ապա նաև մյուս քույրերի համար: Քույրերին արգելված է տնից դուրս գալ երեկոյան ժամը 19.00-ից մինչև առավոտվա 07.00-ն, ինչպես նաև շփվել օտար մարդկանց հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3