Հայ և ռուս մաքսային ծառայողները ուսումնավարժություն են անցկացրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:
Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...