Գույքահարկը կբարձրանա. Ում վրա է դա տարածվելու. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման արդյունքում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով:
Նախատեսվող փոփոխությունների արդյունքում զգալիորեն կբարձրանա գույքահարկը:
«Փաստի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի աղքատ խավը, ինչպես նաև տնային այն տնտեսությունները, որոնց եկամուտները կմնան նույն մակարդակի վրա:
«Այստեղ հարկ է նշել, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է նաև գործարար հատվածի վրա՝ արտադրություն, խոշոր առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, բիզնես կենտրոններ, կրթական և առողջապահական հաստատություններ և այլն, որի արդյունքում կարող են շղթայական թանկացումներ լինել: Թանկացումների պարագայում, ամեն դեպքում, տուժելու է առավել խոցելի խավը», ընդգծեց փորձագետը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ
2019թ. hունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վ...
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն...