ՊՎԾ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ադյանի ազգականը հայտնվել է իրավապահների թիրախում
Պետական վերահսկողական ծառայությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Սամվել Ադյանի հորեղբոր որդին՝ Արմեն Ադյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Նախնական տեղեկություններով՝ Արմեն Ադյանը, զբաղեցնելով Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնը, յուրացումներ է կատարել։
ՀՀ գլխավոր դատախազությունից News.am-ին հայտնում են, որ Ադյանի կողմից ենթադրյալ յուրացումներ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 179-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այն է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը։
Hraparak.am կայքի տեղեկություններով՝ Արմեն Ադյանը յուրացրել է 18 ուսանողի կրթաթոշակ, 7 ծանոթ-ազգականի անունով հաստիքներ է բացել եւ աշխատավարձերը յուրացրել։ Քրեական գործը հարուցելու օրերին Ադյանը գտնվել է ԱՄՆ-ում, իմանալով գործի մասին՝ ետ է վերադարձել Հայաստան։
Հիշեցնենք, որ 2019 թ. փետրվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։
Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են։
Նմանատիպ հոդվածներ
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Զինծառայող է զոհվել
Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են: Այս մասին գրում է ՀՀ Պ...
Հայաստանում իրավիճակ «սկի» չի փոխվել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետերը չփոփոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝...
Մի հատ քֆուր տվիր, բերման կենթարկեմ. Եղվարդում լարված վիճակ է. ArmLur.am
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում լարված իրավ...