Շիրակի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող 2 կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը
Մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը եւ ջրադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին եւ հունիսի 17-ից հացադուլ եւ ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Վ.Մ.-ին:
Դատախազի կողմից նշված անձանց սահմանված կարգով հարցման ենթարկելու արդյունքում Հ.Դ.-ն հայտնել է, որ հացադուլը հայտարարել է իրեն առաջադրված մեղադրանքի, իսկ Վ.Մ.-ն՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հետ համաձայն չլինելու պատճառով:
Կայացած ընդունելության ընթացքում մարզի դատախազը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նրանց բարձրացրած հարցերի, մի դեպքում մեղադրանքի էության, հիմնավորվածության, մյուս դեպքում՝ տվյալ խափանման միջոցի կիրառման հիմքերի, անհրաժեշտության հանգամանքների վերաբերյալ, բացատրել նրանց կողմին ընտրված բողոքը նման ծայրահեղ միջոցներով արտահայտելու բացասական հետեւանքները եւ հորդորել հացադուլը եւ ջրադուլը փոխարինել իրենց իրավունքների իրացման իրավական միջոցներով:
Ընդունելության վերջում նշված անձինք հայտնել են, որ բավարարված են դատախազի այցով եւ տված պարզաբանումներով եւ նույն օրը դադարեցրել են հացադուլը եւ ջրադուլը:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...
Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու ե...
Թբիլիսիում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար
Թբիլիսիում բախումների ժամանակ հայազգի Մինաս Մինասյանը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համա...