Մեծագույն ցավ ապրեցի. Աննա Հակոբյանը՝ բանաստեղծ Կարինե Աշուղյանի մահվան առթիվ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել գրող, լրագրող Կարինե Աշուղյանի մահվան առթիվ.
«Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում: Նա բացառիկ գեղեցկությամբ և վարպետությամբ է թարգմանել Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի, Նաթելլա Լալաբեկյանի և այլոց ստեղծագործությունները: Իսկ իր` Կարինե Աշուղյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` աշխարհին ներկայացնելով հայ ժամանակակից գրական միտքը:
Իմ վշտակցությունն եմ հղում Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Կորուստն անդառնալի է, քանի որ մենք կորցրել ենք հրաշալի բանաստեղծի, տաղանդավոր մարդու և լավ ընկերոջ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը.
«Կարինե Աշուղյանը մահացավ։ Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...
Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու ե...
Թբիլիսիում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար
Թբիլիսիում բախումների ժամանակ հայազգի Մինաս Մինասյանը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համա...