Հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկն՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ:
«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն էլ արատացուցիչի միջոցով իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։
Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում արատանշվում է դեպքը և անմիջապես նորոգվում։
Երևանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան և ապահովում է «արագ, անվտանգ և անխափան» ուղևորափոխադրում։
Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»,- ասված է տարածված պարզաբանման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...
Թբիլիսիում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար
Թբիլիսիում բախումների ժամանակ հայազգի Մինաս Մինասյանը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համա...