Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մինսկում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը:
Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, այդ թվում՝ թվային նախագծերի կառավարմանը, ԵԱՏՄ տարածքում ոսկերչական արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագրին և որոշ ապրանքների պիտակավորմանը վերաբերող հարցեր:
Նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Թվային ծառայություն. ԵԱՏՄ հուսալի կոնտրագենտ» նախագիծը: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված էին ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների, ԵԱՏՄ տարածքում ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի վերաբերյալ քննարկումները:
Օրակարգում էր ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների՝ որպես վարորդ անարգել աշխատանքային գործունեության վերաբերյալ համաձայնագրի մշակման ընթացքը:
ԵԱՏՀ խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի նկատմամբ ակցիզների ներդաշնակեցման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ մի շարք հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...
Թբիլիսիում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար
Թբիլիսիում բախումների ժամանակ հայազգի Մինաս Մինասյանը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համա...