Մի քանի տասնյակ վիրավորներ Վրաստանում. պաշտոնյաների արձագանքը
Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողներից մեկն էլ կորցրել է աչքը:
Ըստ աղբյուրի՝ տղամարդու դեմքին, հավանաբար, ռետինե փամփուշտ է դիպել:
Նշվում է, որ տուժածը վրացական հեռուստաընկերություններից մեկի աշխատակից է:
Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն էլ հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի համար:
«Մեր խնդիրն է շտկել իրավիճակը, թուլացնել լարվածությունը: Միջազգային հանրությունը և դիվանագիտական ողջ կորպուսը լիարժեք տեղյակ են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները: Մենք խոստանում ենք հասարակությանը, որ այդ մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ անկարգությունների և երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:
Մենք ուզում ենք ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին հանդարտության կոչ անել: Կառավարությունը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և կվերականգնի հասարակական կարգը», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...
Միաձայն ընդունվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գով...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...