Ոստիկանի կողմից անչափահասին ծեծելու գործն ընթացք է ստացել. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել և ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:
Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ կարո՞ղ էր լինել, որպեսզի ոստիկանն իրեն թույլ տար՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնել:
«Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել այս գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին. «Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննություն կա, իսկ վնասվածք հասցնելու փաստով ստեղծված նյութերն այս պահին ուղարկվել են դատախազություն՝ ընդդատության հարցը լուծելու համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Միաձայն ընդունվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գով...
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...