ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Գյումրիում մորը սպանած տղամարդը հայտնի է եղել ագրեսիվ պահվածքով. Shantnews.am
Երեկ երեկոյան Գյումրիի Ղուկասյան 12 շենքի իր բնակարանում հարևանները գտել էին տանտիրուհու՝ 71-ամյա կնոջ դին։ Իրավապահ մարմինները նրա գլխի շրջանում կտրող ծակող գործիքով հասցված ավելի քան 10 հարվածների հետքեր էին հայտնաբերել։ Կասկածյալը սպանված կնոջ որդին է՝ 50-ամյա Վանիկ Հակոբի Զաքարյանը:
Նրան ոստիկանները հայտնաբերել էին առավոտյան Գյումրիից Երևան ուղևորվելիս: SHANTNEWS.am-ը պարզել է, որ նա արդեն երկար տարիներ հաշվառված է եղել Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը պատմել է, որ Վանիկ Զաքարյանն իրենց կենտրոնում հաշվառված է եղել 1994 թվականից շիզոֆրենիա՝ պարանոիդ ձև ախտորոշմամբ:
Սա շիզոֆրենիայի ամենածանր տեսակն է։ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը նշել է նաև, որ տղամարդը վերջին 14 տարվա ընթացքում 25 անգամ ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժարանում։ Տարին 2 անգամ ու հիմնականում 2 ամսով գտնվել է բժիշկների հսկողության տակ։ Իսկ երբ կենտրոնից դուրս է գրվել, մշտապես նրա մայրն է եկել հիվանդանոց՝ դեղորայքը վերցնելու։
Նադյա Վարդանյանի խոսքով` Վանիկ Զաքարյանը հոգեկան առողջության կենտրոնում գտնվելիս մշտապես դժգոհել է նրանից, որ մայրն աղանդավոր է, ու իրենց բնակարանում անընդհատ աղանդավորներ էին հավաքվում։ Ամեն անգամ, ըստ հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի, Վանիկ Զաքարյանին մայրն է կենտրոն բերել ու միշտ ագրեսիվ վիճակով։ Վերջին անգամ նա հոգեբուժարանից դուրս էր գրվել անցած տարի նոյեմբերին։ Ըստ տնօրենի` բուժումից հետո նրա վիճակն այնքան վատ չէր, որ շարունակեր գտնվել բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, Շիրակի մարզում վերջին 1 ամսվա ընթացքում սա 2-րդ դեպքն էր, երբ սպանության մեջ կասկածվող անձինք հոգեկան խնդիրներ ունեն:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...