Գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երասխահուն գյուղի բնակչին
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:
Հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ:
Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մյուսն էլ շանը բաց է թողել վերջինիս վրա: Ծեծի և շան կծելու հետևանքով Ջ. Ասադյանն ստացել է մարմնական վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը Երասխահուն համայնքի ղեկավարն է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի հետևանքով տուժած կա
Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադ...
Սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. քիչ առաջ 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմա...
«Աշտարակ» բուժկենտրոնում մահացածի հարազատները «շտապօգնության» մեքենա են վնասել. կա բերման ենթարկված
Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկե...
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...