Աճառյան փողոցում վթարված մեքենան պատգամավորի է սպասարկում. մանրամասներ
Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota մակնիշի 015 HH 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արեն Թեմուրյանի վարած Opel մակիշի 35 MT 453 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Պատգամավորը վթարի պահին ավտոմեքենայում չի եղել, և վթարի մեղավորը եղել է իր վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Հիշեցնենքՙ ավելի վաղ հայտնել էինք, որ Aurora News-ը տեսանյութ է ստացել Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել: