Պատահարներ
Արարատում 2 անչափահասի դանակահարության վայրն ու շարժառիթը. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անչափահասների դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Ինչպես…
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անչափահասների դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նախնական տվյալներով` 2019 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 2001թ., իրեն անձնական վիրավորանք հասցնելու պատճառով վիճաբանել է երկու անչափահաս համագյուղացիների հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել վերջիններիս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը: 2001 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում
Այսօր՝ մայիսի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցում մայթին կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Beer Academy գարեջրատան սեփականատերը հիվանդանոցում է՝ գագաթոսկրի կոտրվածք, ցնցում ախտորոշմամբ
Երեւանում, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: ՙՆաիրի՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի ՙգագաթոսկրի կոտրվածք, գլ...
Կայանած մեքենայի նստատեղին հայտնաբերվել է կնոջ դի
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկվ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7