Քաղաքականություն
Մարությանը որոշել է բարձրացնել իր աշխատավարձը եւ 575.000-ի փոխարեն ստանալ 1,2 մլն դրամ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին եւ անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի…
«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Երեւանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։ Երեւանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին եւ անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։
Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։
«Ճակատագիրը» բարեհաճ է գտնվել նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ թաղապետերի նկատմամբ․ նրանք 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։ Մենք հարցրինք՝ այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, ասացին՝ «համայնքային բյուջեից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...