Քաղաքականություն
Վարորդական իրավունքի քննության հարցաշարը 600-ից 1000 հարց կդառնա. Եգոր Կարապետյան
ՃՈ պետ Եգոր Կարապետյանը կարծում է, որ վթարների շատանալու պատճառներից խուսափելու համար պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝…
ՃՈ պետ Եգոր Կարապետյանը կարծում է, որ վթարների շատանալու պատճառներից խուսափելու համար պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու են այդքան շատացել վթարները՝ 24 ժամում 4 հոգի զոհվել է:
«Շատ ցավալի լուր էր, ունեցել ենք Երևան քաղաքում երկու վրաերթ՝ տարբեր տեղերում, Մեղրիրում զինվորականներ՝ երկու եղբայր մեքենայով դուրս են եկել հանդիպակաց գոտի, մի եղբայրը տեղում էր մահացել, մյուսը՝ հիվանդանոցում: Պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասաց ՃՈ պետը:
Նա նշեց, որ ցավալի է, որ դպրոցահասակ երեխային պետք է բացատրել՝ ինչպես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և այդ նույն բանը պետք է անել նաև 30, 40, 50 տարեկան մարդկանց շրջանում:
ՃՈ պետն ասաց, որ ավելի է խստանալու վարորդական իրավունքի տրման կարգը: «Հարցաշարի հարցերն ավելի են շատանալու, 600 հարց է, մոտենալու է 1000-ին: Հիմա բացառում ենք գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...